Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կարևորվեց Բժշկական պալատի կայացումը

ՀՀ ԱՆ. Կարևորվեց Բժշկական պալատի կայացումը

Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպեց  Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի հետ:


Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց Լեոնիդ Ռոշալի ջերմ ու բարեկամական վերաբերմուքը Հայաստանի նկատմամբ և հատկապես նրա մարդկային բարձր հոգացությունն ու ցուցաբերած աջակցությունը 1988-ի ավերիչ երկրաշարժից վնասված երեխաների բուժման գործում։


Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Հայաստանում Բժշկական պալատի կայացման գործընթացն արագացնելու գործում: Այն կարևոր դերակատարություն կունենա բուժաշխատողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային պատասխանատվությունից բխող հարցերի իրավական կարգավորման հարցում:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ